Աղստեւ գետը Իջեւան քաղաքին գեղեցիկ տեսք է տալիս: Տավուշի մարզկենտրոնի գետափնյա փողոցը իջեւանցիների եւ քաղաքի հյուրերի սիրված վայրն է: Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կոմունալ ծառայություն հիմնարկությունը գետի հունը մաքրում է այնտեղ աճած ծառերից, գետում առկա տարատեսակ աղբից, ջրաբերուկներից:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ գետի հունը մաքրելը Աղստեւի հոսքն ազատ է դարձնում: Նա ասաց, որ քաղաքապետարանը Իջեւանի բնակիչներին, գետի ափին առկա օբյեկտների տերերին զգուշացրել, հորդորել է տարատեսակ աղբն Աղստեւ չթափվել, օգտվել ամեն օր քաղաքում աղբահանություն կատարող աղբահավաք մեքենայի ծառայությունից:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
,,Իջևանի գեղեցկուհու,, վրա այնքան հեկ եր կառուցեցին գլխին էլ աղբ լցրին, հիմա էլ խռոված կամաց <> է Իջևանից