ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը իր՝ «Մենք ընկերներ ենք», հայի եւ ադրբեջանցու ընկերության մասին պատմող ֆիլմը պատրաստվում է ցուցադրության հանել:
Ըստ նրա՝ արդեն ավարտվել են ֆիլմի աշխատանքները, սպասում են ֆիլմի առաջնային ցուցադրություն կազմակերպելու հարմար առիթի:
«Մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղություն ենք քարոզում: Մենք երբեք էլ չենք ասել, որ Ադրբեջանի ժողովուրդը վատն է: Այն ամենին, որ հիմա ականատես ենք լինում, դա Ալիեւի վարած քաղաքականության հետեւանքն է: Ժողովրդին չպետք է խառնել կեղտոտ քաղաքական խաղերին: Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք մեր քաղաքականությամբ կողմնակից ենք խաղաղության, բարեկամության, հարեւանության»,-այսօր «Հայելի» ակումբում ասաց Հակոբ Հակոբյանը:
Հակոբ Հակոբյանը մտադիր է ֆիլմը ցուցադրության տանել նաեւ Ադրբեջան։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ