Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում, որ Երեւանի փողոցներում նման պաստառներ այլեւս չհայտնվեն». փաստաբան

Փետրվար 01,2018 16:09

Երևանի վարչական դատարանն այսօր սկսեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հ/կ-ի («Փինք Արմենիա») հայցի քննությունն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի: Կազմակերպությունը քաղաքապետարանի դեմ հայց է ներկայացրել` 2017թ մայիսի 27-ին Երևանի կենտրոնից ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց հանդեպ հանդուրժողականության թեմայով սոցիալական գովազդները հեռացնելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու համար:

«Փինք Արմենիա»-ի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հասմիկ Պետրոսյանը դատարանին տեղեկացրեց, որ նշյալ հայցով պահանջում են նաեւ քաղաքապետարանին պարտավորեցնել վերականգնել ապամոնտաժված պաստառները:

«Մտահոգություն ենք հայտնում առ այն, որ քաղաքապետարանի գործողությունները պայմանավորված են եղել պաստառների հենց բովանդակությամբ: Ունենք ապացույցներ, որ քաղաքապետարանը միջոցներ է ձեռնարկում եւ ձեռնարկել, որպեսզի նման պաստառներ Երեւանի փողոցներում այլեւս չհայտնվեն: Դա փաստելու համար մենք ունենք վկաներ եւ նամակագրություններ»

Փաստաբանի խոսքով՝ խնդիրը պաստառների բովանդակությունն է եղել, ոչ թե հ/կ-ի կողմից օրենքի պահանջի չկատարումը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Փինք Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728