Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոռոգման ջուրը մեկ դրամով տալիս են ներտնտեսային ցանցին, տասնմեկ դրամով հասցնում գյուղացուն». Հակոբ Հակոբյան

Փետրվար 01,2018 15:35

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի դիտարկմամբ, մեր պետությունը ոչ թե օգնում, այլ վնասում է գյուղացուն:

«Ասում ենք, դու աշխատիր, որ պարտք ունենաս ու վատ ապրես, բայց գոյությունդ կպաշտպանես, գոյություն պաշտպանելով՝ գյուղատնտեսություն չի զարգանա: Գոյություն պաշտպանելով՝ մարդ կարող է պարզապես ապրել, բայց մարդը պետք է հողակտորը մեծացնի, ջերմոցներ կառուցի, մարդիկ գումար չունեն, ովքեր էլ գումար են վերցրել, խնդիրների տակ են ընկել»,- այսօր «Հայելի» ակումբում գյուղացիների շահերն էր պաշտպանում նախկին պատգամավորը:

Ըստ նրա՝ պետությունը պետք է քիչ միջամտի, իսկ եթե բարի է ցանկությունը. «Ավելի լավ է՝ ոռոգման ջուրը, որ մեկ դրամով տալիս են ներտնտեսային ցանցին, տասնմեկ դրամով հասցնում գյուղացուն, դրա մասին մտածեն, դա թալան է: Խոսում ենք զարգացման մասին, ինչ զարգացման մասին է խոսքը, դեռ բերքը չջրած, գալիս, ասում են՝ փողը տուր: Եթե ուզում ենք գյուղացուն օգուտ տանք, այդ հարցերին պետք է լուծում տանք»:

Նախկին պատգամավորը նկատեց, որ բանկերը շատ բարձր տոկոսներով են վարկեր տալիս, գյուղացին վերցնում, ընկնում է կրակը՝ չկարողանալով փակել. «Դատարաններում ծփում են այդ գործերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728