Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն Մարիաննա Գրիգորյանի և medialab.am կայքի աշխատակազմի անձնական անվտանգության հրատապ ապահովման մասին

Փետրվար 01,2018 15:02

Չնայած այն հանգամանքին, որ 31.01.2018թ. ՀՔԱ Վանաձորի գրասենյակ ՀԿ կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել medialab.am կայքի գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ հրապարակային հնչեցված սպառնալիքների վերաբերյալ և այդ պահանջով լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարությանը` Հայկ Օհանյան անվանմամբ օգտատիրոջ կողմից շարունակվում են մահվան սպառնալիքները Մարիաննա Գրիգորյանի նկատմամբ:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` մինչ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործողությունների իրականացումը` պահանջում ենք իրավապահ մարմիններից, մասնավորապես` ՀՀ Ոստիկանությունից, անհապաղ անձնական անվտանգության ապահովման միջոցներ ձեռնարկել Մարիաննա Գրիգորյանի և medialab.am կայքի աշխատակազմի համար: Որն անհրաժեշտ է հնարավոր վատթարագույն հետևանքներից խուսափելու և դրանք կանխելու համար: Սպառնալիք հնչեցրած օգտատիրոջ անձնական տվյալները.

Հակառակ պարագայում ողջ պատասխանատվությունը կրելու են ՀՀ իշխանությունները և իրավապահ մարմինները: Հայտարարության տեքստը` այստեղ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728