Ով է լինելու վարչապետի ՀՀԿ-ի թեկնածուն. Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը չբացեց փակագծերը: Նա վստահեցրեց՝ եթե ՀՀԿ-ն որոշում կայացնի՝ կհայտարարի:
Ըստ Դավիթ Հարությունյանի, յուրաքանչյուր մեծ կուսակցություն ունի ոչ միայն մեկ թեկնածու, այլ անհամեմատ ավելի շատ. «Ցանկացած կուսակցություն լինելով մեծամասնություն խորհրդարանում, չի կարող սահմանափակված լինել վարչապետի մեկ թեկնածուով»: Ճշտող հարցին՝ բացի Սերժ Սարգսյանից, այլ թեկնածունե՞ր էլ կան ՀՀԿ-ի համար, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր մեծ կուսակցություն չունի կադրային սով, վստահեցնում եմ ձեզ»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ