Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս զեկույցում կա գաղտնի մաս». Ռուբեն Մեհրաբյանը՝ ԱՄՆ-ի հրապարակած զեկույցի մասին

Փետրվար 01,2018 14:32

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում «Ռուսաստանի դեմ ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցները և դրանց հայկական շավիղները» խորագրով քննարկմանը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, Ռուսաստանի կողմից հրապարակված այսպես կոչված կրեմլյան զեկույցը բնութագրեց որպես վատ տղաների ցուցակ կամ ինչպես անվանել էր հայտնի ռուս վերլուծաբաններից մեկը՝ «Ալի բաբան և 210 ավազակները»:

Պարոն Մեհրաբյանը, հղում կատարելով ամերիկյան լրատվամիջոցներին, նշեց. «Այս զեկույցում կա գաղտնի մաս, որը հրապարակված չէ, սակայն ամերիկյան մամուլից տեղեկանում ենք, որ այդ գաղտնի մասում նշված են մեխանիզմներ, թե ինչպես դա պետք է կիրառվի: Ասվում է, որ այնտեղ ևս այլ անձինք կան, որոնք հրապարակված ցուցակում ներառված չեն: Որոշ տեղեկությունների համաձայն՝ դա մեթոդական ձեռնարկ է՝ ինչպես վարվել այս կամ այն զարգացումների դեմ: Դրա մասին միայն գիտեն այն մարդիկ, որոնք իրավասություն ունեն կարդալու գաղտնի մասը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728