Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության նիստերը դռնփակ կլինեն. «Սա ժողովրդավար որոշում է» (Տեսանյութ)

Փետրվար 01,2018 13:11

«Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը հնարավորություն է տալիս ավելի անկեղծ, ավելի քննադատական հայացք ուղղել կառավարության անդամների առաջակներին»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նշենք, որ այսօր կառավարությունը որոշում ընդունեց նիստերն անցկացնել դռնփակ, այսինքն՝ լրագրողները հնարավորություն չեն ունենա առցանց հետեւել նիստերին:

Նախարարն ասաց, որ չկա մի երկիր, որտեղ կառավարության նիստերը բաց լինեն, մեր կառավարությունն այդ իմաստով բացառիկ էր, որ դռնբաց նիստեր են անցկացնում:

Թե ինչո՞ւ կառավարությունը նման որոշում ընդունեց, Հարությունյանը պարզաբանեց, որ դռնբաց նիստերը բերում են բացասական հետեւանքների, եւ երբ այդ նիստերին 3-րդ անձ է ներկա լինում, բանավեճն այլ երանգ է ստանում, եւ նիստի մասնակիցները ստիպված են լինում հաշվի առնել 3-րդ անձի ներկայությունը.« Իրականում բոլոր քննարկումները տեղի են ունենում կառավարության նիստից դուրս: Ես կարծում եմ՝ սա ժողովրդավարական ծրագիր է»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Սակայն դա չի նշանակում, որ կառավարության գործունեությունը չպետք է լինի թափանցիկ: Դա է պատճառը, որ օրենքում որպես վարչապետի պարտականություն ամրագրված է կառավարության գործունեության թափանցիկությունը, հասարակությանը հասանելիությունը ապահովելը»,-ասաց նախարարը: Նա ասաց, եթե անգամ նիստերը դռնփակ լինեն, գերատեսչության ներկայացուցիչները լրագրողներին եւ հանրությանը թափանցիկ ներկայացնել հաշվետվություն:

Մանրամասն՝ տեսանյութում

Նշենք, որ կառավարության նիստերին լրագրողները տարիներ շարունակ հետեւում էին ուղիղ հեռարձակմամբ: Հարցին՝ լրագրողնե՞րն էին խանգարում, որ կառավարության անդամներն ավելի անկեղծ եւ անկաշկանդ քննարկում ծավալեին, Հարությունյանը պատասխանեց. «Ոչ միայն լրագրողները, այլ ցանկացած կառավարության ոչ անդամի մասնակցությունը սահմանափակում է ցանկացած քննարկում: Դա փաստ է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728