Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների հերոսներն այսօր զվարճացնողներն են, սպառման մղող կերպարները. «168 ժամ»

Փետրվար 01,2018 12:15

Կրթության ամենամեծ խնդիրն այն է, որ երեխաների մեծ մասը չի ուզում սովորել։ Չի ուզում սովորել, որովհետև բիզնես ինդուստրիայի կողմից ներարկվել է այն գաղափարը, որ կյանքը զվարճանք է և սպառում։ Մինչդեռ սովորելը և ցանկացած լուրջ աշխատանք ենթադրում է համբերատար, շատ դեպքերում՝ միապաղաղ, ձանձրալի աշխատանքի կատարում։ Մենք պետք է փոքրուց երեխաներին բացատրենք և օրինակ ցույց տանք, որ կյանքը չի կարող զարգանալ միայն զվարճանքով ու սպառումով։

Ոչ մի երաժիշտ կամ դերասան հաջողության չի հասնի, եթե ամեն օր միապաղաղ փորձեր չանի։ Ոչ մի մարզիկ հաջողության չի հասնի, եթե ամեն օր մարզումների ռեժիմը չկրկնի։ Ոչ մի գիտնական արդյունքի չի հասնի, եթե տարիներ շարունակ գրքեր չկարդա, չմտածի, փորձեր չանի։ Ցանկացած ձեռքբերման, այդ թվում ուսուցման հետևում ձանձրալի, տևական աշխատանքն է։ Բայց արդյո՞ք այսօրվա երեխային մենք ասում ենք այդ մասին, թե՞ նրան փոքրուց դարձնում ենք զվարճանքի և սպառման ինդուստրիայի ակտիվ խաղացող՝ խաթարելով նրա ապագան։ Անգլիացի գրող Օլդոս Հաքսլին տասնամյակներ առաջ կանխատեսել էր, որ առաջիկայում լինելու է գիտելիքի աղբյուրների առատություն, ոչինչ չի արգելվելու, բայց մարդիկ չեն ցանկանալու կարդալ ու սովորել։

Դպրոցի տնօրենն ու ուսուցիչը, դասագիրք գրողն ու ուսուցիչ վերապատրաստողը միայնակ չեն կարող այս հարցերը լուծել։ Անիմաստ կլինեն մեր բոլոր կրթական ծախսերը, եթե մեծ խնդիրները չենք լուծում։ Այս խնդիրները հնարավոր է լուծել միայն միջավայր և արժեքներ փոխելու դեպքում։ Երեխաների հերոսներն այսօր զվարճացնողներն են, սպառման մղող կերպարները։ Նրանք երեխայից չեն պահանջում մտքի լարում, համբերատարություն, տոկունություն։ Նրանք ընդամենն ուզում են, որ դուք թուլանաք, անզգայանաք և գրպանից հանեք ձեր փողերը։

Սերոբ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728