Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆյոդոր Լուկիանով. «Հայ գործարարներն իրենց գործարքները ռուս գործարարների հետ կնքելիս պետք է զգուշանան, քանի որ կարող են ընկնել ամերիկյան մանրադիտակի տակ». «168 ժամ»

Փետրվար 01,2018 12:01

«168 ժամի» հետ զրույցում «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ «կրեմլյան ցուցակը» ոչ այնքան քաղաքական նպատակ ունի, ինչպես բոլորն են մտածում, որքան տնտեսական և բիզնես։ Նրա որակմամբ՝ Թրամփն առաջնորդվում է «Ոչ մի անձնական բան, միայն բիզնես» կարգախոսով;

«Բացատրեմ, թե ինչու։ Ցուցակում ընդգրկվել են բոլորը, ըստ էության՝ ողջ էլիտան, գործարարները, խոշոր բիզնեսմենները, բայց սա չի նշանակում՝ պատժամիջոց, ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ լինի Թրամփին, այս ցուցակն է գործի դրվելու և պատժամիջոցներ են սահմանվելու՝ սահմանափակելու համար այս կամ այն գործարարի բիզնես առաջխաղացումն Արևմուտքում, այսինքն՝ այստեղ խոսքը մրցակցության մասին է։ Թրամփը կարծում է, որ գլոբալիզացիան՝ իր ներկայիս տեսքով, չի բխում ԱՄՆ-ի շահերից, ուստի պետք է վերանայվի, նա սկսել է վերանայել։ Բոլոր քաղաքագետները՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՄՆ-ում, հիասթափված են այս ցուցակից, քանի որ դժվարանում են օրինաչափություններ գտնել, այնինչ օրինաչափություն չկա, նպատակը մեկն է, և այն գլոբալ է»,- նման տեսակետ հայտնեց Ֆյոդոր Լուկիանովը։

Հարցին, թե Հայաստանն ի՞նչ հետևություններ պետք է անի այս ցուցակից, Լուկիանովը պատասխանեց, որ ցանկացած երկիր պետք է ներկայումս ուշադիր լինի այն որոշումների նկատմամբ, որոնք ԱՄՆ ներկայիս վարչակարգն է կայացնում, պետք է վերլուծի դրանք և զգուշանա։ «Հաշվի առնելով հայ-ռուսական բիզնես, ֆինանսատնտեսական կապերի ինտենսիվությունը, այս ոլորտում հայ գործարարներն իրենց գործարքները ռուս գործարարների հետ կնքելիս պետք է զգուշանան, քանի որ կարող են ընկնել ամերիկյան մանրադիտակի տակ»,- նկատեց Լուկիանովը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728