Հայաստանի նախագահի անվտանգության վարչության նախկին աշխատակից Արշակ Ղազարյանը, որը եղել է ինչպես նախագահներ Լեւոն Տեր Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ վարչապետ Արմեն Սարգսյանի թիկնապահը, Amga.tv-ին մանրամասներ է պատմում Արմեն Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իր աշխատանքային տարիների մասին։
«Արմեն Սարգսյանն իրոք ուներ առողջական խնդիր՝ կոկորդի հետ կապված: Նա ինձ խնդրել էր, որ գիշերային հերթափոխի տղաներին ասեմ աշխատասենյակի պատուհանները բաց թողնեն, որպեսզի սենյակում միշտ խոնավություն լինի, կոկորդը չորանում էր: Դեղերը միշտ մեզ հետ բերում էինք, առանց դրանց նա չէր կարող: Ես Արմեն Սարգսյանին վերջին անգամ հանդիպել եմ 1999 թվականին, այդ ժամանակ նա պատմեց, որ չարորակ է, բայց փառք Աստծո, բուժվել է»,- մասնավորապես ասում է նա: