Գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես դարձավ Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը Լոնդոնի «Արսենալում»:
Ավելի վաղ այս երկու ֆուտբոլիստները երեք մրցաշրջան միասին խաղացել էին Դորտմունդի «Բորուսիայում»՝ դառնալով այդ ակումբի հաջողությունների կերտողները: Մրցաշրջան 2015/16-ում Մխիթարյանն ու Օբամեյանգը գոլ+ փոխանցում համակարգով միասին ընդհանուր առմամբ վաստակել են 106 միավոր:
Մխիթարյանը հանդես գալով կիսապաշտպանությունում՝ աչքի է ընկել 23 գոլով եւ 32 գոլային փոխանցումով, իսկ հարձակվող Օբամեյանգը՝ 39 գոլով եւ 12 գոլային փոխանցումով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ