Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցի երկրորդ կողմը. ինչ էություն, բովանդակություն է մտցնում նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը իրավական ձեւակերպումների մեջ. «Հայոց աշխարհ»

Փետրվար 01,2018 11:37

Մեր հարցերին պատասխանում է ԱԺ խորհրդի անդամ, Հանրապետական խորհրդարանական խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ

Մինչ Արմեն Սարգսյանը շարունակում է «նախընտրական» հանդիպումների շարքը, քաղաքականապես ակտիվ շրջանակները փորձում են հասկանալ, թե նախագահին սահմանադրությամբ վերապահված լծակները ի՞նչ հնարավորություններ են նրան տալիս։

-Սահմանադրությունը հստակ ամրագրում է այն լիազորությունները, որի շրջանակներում նախագահը պետք է աշխատի։ Բայց կա նաեւ հարցի երկրորդ կողմը. ինչ էություն, բովանդակություն է մտցնում նախագահի պաշտոնն զբաղեցնող անձը իրավական այդ ձեւակերպումների մեջ։

Կարծում եմ, մեր թեկնածուի անցած ճանապարհը, փորձը, գիտելիքները, աշխարհընկալումը էապես կնպաստեն առավել արդյունավետ իրականացնելու սահմանադրությամբ նախագահին վերապահված իրավասությունները, ինչը չափազանց կարեւոր է նույն նախագահի ինստիտուտի կայացման համար։ Ինչո՞ւ։ Որովհետեւ սահմանադրաիրավական նորմերով գծված սահմանները մի բան են, եւ այլ բան է, թե ինչով ես լցնում, միս ու արյուն տալիս այդ ինստիտուտին։

Առաջիկա զարգացումների տրամաբանությունը հաշվի առնելով՝ ոչ պակաս կարեւոր է, թե հանրապետության չորրորդ նախագահը որքանո՞վ կկարողանա իր միջազգային կապերը, շփումներն օգտագործելով՝ մեր երկրի պրոբլեմները, առաջնահերթությունները ներկայացնել աշխարհին։ Կարծում եմ, մեր թեկնածուի հնարավորություններն այդ առումով էլ կասկած չեն հարուցում։

Արմատական» տրամադրված շրջանակներ կան, որ նախագահի ինստիտուտը դիտում են որպես հակակշիռ «ուժեղ վարչապետի» ինստիտուտին։

-Նախագահը պետության գլուխն է, նա որեւէ մեկին, պետական որեւէ մարմնի հակակշռելու գործառույթ չունի. կարող է իր իրավասությունների մեջ մտնող հարցերի վերաբերյալ ուղերձ հղել խորհրդարանին, ընդունել կառավարության հրաժարականը, ստորագրել օրենքները կամ դիմել ՍԴ եւ վիճարկել դրանց սահմանադրականությունը, վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ կատարել կառավարության կազմում։
Արտաքին քաղաքականության ոլորտում՝ օրենքով սահմանված կարգով, կառավարության առաջարկությամբ կնքել միջազգային պայմանագրեր, կասեցնել կամ չեղյալ հայտարարել վավերացում չպահանջող պայմանագրերը, վարչապետի առաջարկությամբ նշանակել եւ հետ կանչել օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին, ընդունել օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հավատարմագրերն ու հետկանչագրերը եւ այլն։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728