Հունվարի 27-ին Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում հայտնաբերվել էր ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ 33-ամյա Գոռ Առաքելյանի դին։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները այս օրերին ստուգում են Գոռ Առաքելյանի ընկերների այն շրջանակը, որոնց հետ նա այդ օրը եղել է հյուրանոցում։
Ու մինչ քննությունը գնում էր, իրավապահ խողովակներից մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է դարձել թմրանյութի մեծ չափաբաժնի ընդունումը։
Սակայն դեպքից 4 օր անց ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ դիահերձման արդյունքների համաձայն՝ Գոռ Առաքելյանի մահվան պատճառ է նշվել ինսուլտը։ Ուստի հաշվի առնելով պաշտոնական հաղորդագրությունը եւ իրավապահ խողովակներից մամուլում հայտնված տեղեկությունը, հարց է առաջանում՝ ո՞ւմ էր ձեռնտու Գոռ Առաքելյանի հարազատներին վատություն անել եւ վարկաբեկել երիտասարդ տղային։
Ինչեւէ, ինչպես հայտնել էր քննչական կոմիտեն՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ու մինչ փորձաքննությունը կտա վերջնական գնահատականը, կատարվածի մասով տարբեր վարկածներ են առաջ քաշվում։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում