Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանը չի դադարում զգացմունքներ պարգեւել հանրությանը. «Հայկական ժամանակ»

Փետրվար 01,2018 11:14

ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ներկայում ԱԺ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը (Քեթրինի Միհրանը) երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է բանանի մոնոպոլիային։ «Այսօրվա կառավարությունը բավականին մեծ մրցակցային դաշտ է ապահովել բազում ճյուղերում։ Եվ այդ բազում ճյուղերից մեկը ձեր վկայակոչած բանանի շուկան է: Ես հիացած եմ, թե կառավարությունն ինչպես կարողացավ ապամոնոպոլիզացնել շատ ճյուղեր, օրինակ՝ բանանի շուկան։ Կարծում եմ, որ դա լավ նախադրյալ է տնտեսության զարգացման համար»,- ասել է նա։

Դժվար է երկու բառով նկարագրել այն զգացմունքները, որը պատում է բանանի շուկայում տիրող իրավիճակին ծանոթ մարդկանց այս հայտարարությունը լսելուց հետո։

Նման զգացմունք այդ մարդիկ թերեւս ունեցել են մեկ էլ այն ժամանակ, երբ Միհրան Պողոսյանի հիմնադրած եւ բանանի մոնոպոլիային տիրապետող «Քեթրին» ընկերությունը մի առիթով հանդես եկավ մի հայտարարությամբ։ Ըստ այդմ, հենց «Քեթրին» ընկերության շնորհիվ հայ ժողովուրդը իմացավ, թե ինչ է բանանը, սովորեց բանան ուտել….։

Նման զգացմունքներ այդ մարդիկ թերեւս ունեցել են նաեւ այն ժամանակ, երբ հայտնի դարձավ, թե ինչպես են «մի խումբ սափրագլուխներ» կանգնեցրել Ռուսաստանից փոքր խմբաքանակ բանան ներկրող մի գործարարի բեռնատարը եւ խոստացել «ջարդել նրա ոտքերը», եթե համարձակվի էլի բանան ներկրել։

Այդ զգացմունքները ավելի սրվեցին, երբ Միհրան Պողոսյանը դարձավ ԱԺ պատգամավոր։ Մի խոսքով, Միհրան Պողոսյանը չի դադարում զգացմունքներ պարգեւել հանրությանը։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728