Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը ՊԵԿ-ին՝ «Մի հատ նայեք, այնտեղ խնդիր ունենք»

Փետրվար 01,2018 10:56

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ արգելանքի հետևանքով մաքսազերծման խոչընդոտների վերացման ուղղությամբ  աշխատանքներ պետք է կատարել: Նրա խոսքով՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում վերհանվել են ապրանքների մաքսազերծման խափանման դեպքեր, որոնք պայմանավորված են եղել ֆիզիկական կամ իրավաբանական անձի գույքի վրա արգելանքի առկայությամբ, ինչի հետևանքով սահմանափակվում է մաքսազերծման գործընթացը և անձանց՝ ապրանքի տնօրինման հնարավորությունը: Այս խնդիրները լուծելու նպատակով վարչապետն արդարադատության նախարարին և Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց 20-օրյա ժամկետում համատեղ մշակել և  կառավարության աշխատակազմ ներկայացնել անձի գույքի կամ դրամական միջոցների արգելանքի առկայության դեպքում ապրանքների մաքսազերծման խոչընդոտների վերացմանն ուղղված առաջարկություններ:

«Իրականում անհասկանալի է, եթե մարդն ապրանք է ներմուծում Հայաստան և ունի իր հաշվի վրա ունի արգելանք, ինչո՞ւ ենք մենք իրեն այդ հարցով սահմանափակում: Համենայնդեպս մի հատ նայեք, այնտեղ խնդիր ունենք»,- ՊԵԿ նախագահին հանձնարարեց Կարեն Կարապետյանը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728