Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարող է նախագահի պաշտոնը որոշիչ լինել, եթե զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը. «Ժողովուրդ»

Փետրվար 01,2018 10:41

Հայաստանի նախագահի պաշտոնում իշխող ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանը բարեխիղճ մոլորության մեջ է։ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հայտարարել է, թե համաձայն չէ հնչող գնահատականների հետ, ըստ որի՝ նոր Սահմանադրությամբ նախագահը որոշիչ դերակատարում չունի, եւ այդ պաշտոնը արարողակարգային է։ Դեռ ավելին՝ նա պնդել է, թե Հայաստանի նախագահը շատ ավելի մեծ լիազորություններ է ունենալու, քան մի շարք եվրոպական խորհրդարանական պետությունների նախագահները։

Ինչ վերաբերում է նախագահի՝ որոշիչ դերակատարությանը, ինքներդ դատեք՝ ինչպե՞ս կարող է որոշիչ լինել այդ պաշտոնը, եթե ուժային կառույցները՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ն, պետական վերահսկողական տեսչությունը, լինելու են վարչապետի ենթակայության տակ գործող կառույցներ։ Ինչպե՞ս կարող է նախագահի պաշտոնը որոշիչ լինել, եթե զինված ուժերի գերագույն հրամանատարը լինելու է վարչապետը, նա է ղեկավարելու անվտանգության խորհուրդը։ Զինված ուժերը նույնպես ոչ թե նախագահի, այլ կառավարության ենթակայության ներքո են լինելու։ Պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում նախագահը չի կարող ընդունել, պետության արտաքին քաղաքականությունը եւս մշակում եւ իրականացնում է կառավարությունը։ Իսկ նախագահին վերապահված է կառավարության առաջարկով միջազգային պայմանագրեր կնքելու, օրենքներ ստորագրելու, վարչապետի առաջարկող կառավարության կազմում փոփոխություններ կատարելու իրավասությունը։ Բայց եթե նախագահը որոշի առարկություններով նախագծերը ներկայացնել խորհրդարան, կառավարություն կամ վարչապետին, ու եթե վերջիններս չընդունեն այդ առարկությունները, որոշումներն ուժի մեջ կմտնեն իրավունքի ուժով, անկախ նախագահի կամքից։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728