Մինչ իշխանական վերնախավը խորհում է ապագա վերադասավորումների շուրջ՝ հանրության ուշադրությունը նույնպես բեւեռելով այդ ուղղությամբ, ՀՀ ԱՎԾ-ն երկրի ժողովրդագրական վիճակի վերաբերյալ հերթական մտահոգիչ ցուցանիշներն է հրապարակել: Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-դեկտեմբերին, վիճակագրական փաստաթղթի համաձայն՝ ՀՀ մշտական բնակչությունն անցյալ տարվա համեմատ դարձյալ նվազել է, բնական հավելաճը՝ կրճատվել:
Այսպես՝ 2017 թ․ տարեսկզբին ՀՀ բնակչության թիվը կազմել է 2 986.1, տարեվերջին՝ 2 972.9 մարդ, բնական հավելաճը կազմել է 10,3, միգրացիայի մնացորդը՝ -23, 5: Եթե այս ցուցանիշները համեմատենք 2015, 2016 թվականների ցուցանիշների հետ, ապա կտեսնենք, որ տարեցտարի բնակչության թվի նվազումն ուղեկցվում է նաեւ բնական աճի նվազմամբ: Մասնավորապես՝ 2015-ի տարեսկզբին բնակչության թիվը կազմել է 3 010.6, տարեվերջին՝ 2 998.6, բնական հավելաճը՝ 13,9 տոկոս, միգրացիայի մնացորդը՝ 25,9, 2016-ի տարեսկզբին բնակչության թիվը կազմել է 2 998.6, տարեվերջին՝ 2 986.1, բնական հավելաճը՝ 12,3 տոկոս, միգրացիայի մնացորդը՝ 24,8: ՀՀ մշտական բնակչության թիվը, ըստ ՀՀ մարզերի եւ Երեւանի, հունվարի 1-ի դրությամբ հետեւյալ պատկերն ունի. քաղաքային բնակչությունը կազմում է 1 895.8, գյուղականը՝ 01 077.1:
ՀԵՂԻՆԵ
ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում