Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական խնդիրը Նժդեհի արձանը չէ. «Հայոց Աշխարհ»

Փետրվար 01,2018 10:23

Թուրքական զորքերի Սիրիա ներխուժումից հետո Աֆրինը Ղարաբաղում կրկնելու մտասեւեռումով վարակված Ադրբեջանի ողջ քարոզչությունը կենտրոնացել է ռուսաստանյան լսարանի վրա, ինչը վկայում է, որ Բաքուն սպասում է «ավագ եղբոր» հաղթանակին՝ տարածաշրջանում սեփական ռազմաքաղաքական խաղը սկսելու համար։

Ու թեպետ վաղ է խոսել Սիրիայում թուրքերի հաջողության մասին, քանի որ հունվարի 20-ին սկսված ռազմական գործողության արդյունքներն ակնհայտորեն չեն համընկնում Անկարայի ակնկալիքներին, բայց քանի որ խաղն արդեն սկսված է, այն Ղարաբաղում շարունակելու համար թուրք-ադրբեջանական տանդեմին առաջիկայում անհրաժեշտ է լինելու նվազագույնը՝ Ռուսաստանի չեզոքության ապահովումը։ Ուստի Բաքուն, լարելով իր բոլոր կարողություններն ու հնարավորությունները, մեծ թափ է հաղորդել Ռուսաստանի քաղաքական շրջանակների եւ լրատվամիջոցների «մշակմանը»։

Եթե անգամ առաջիկայում թուրքերին հաջողվի ընկճել Աֆրինի պաշտպաններին, միեւնույն է, Բաքվի համար առանց Ռուսաստանի թույլտվության հնարավոր չի լինի նույն սցենարի կրկնությունը, Ղարաբաղյան ճակատում։ Այդ պատճառով էլ ադրբեջանական ողջ քարոզչամեքենան այժմ լծվել է հայ-ռուսական հարաբերություններում պրոբլեմներ գտնելու եւ «հայերի դավաճանությունն» ապացուցելու գործին։
Այս նպատակն իրականություն դարձնելու նպատակով ժամանակին անհրաժեշտ ենթակառուցվածքներ են ձեւավորվել ռուսաստանյան գիտական շրջանակներում ու մեդիադաշտում, որոնք սնկի նման «բսնում» են գետնի տակից՝ ռուսական անուն-ազգանուններով պատմաբանների, քաղաքագետների եւ զանազան կլոր սեղանների տեսքով։ Ոչ անհայտ Կուզնեցովի կողմից վերջերս հրատարակված հայկական տեռորիզմի թեմայով հորինվածքի տարածումից հետո այժմ այդ շրջանակներն ակտիվորեն աշխատում են Հայաստանն ու հայ ժողովրդին ֆաշիզմի ու նացիզմի հետ կապելու միջոցով ազդել Ռուսաստանի հանրային կարծիքի վրա։

Հաշվարկը պարզ է. Երկրորդ աշխարհամարտի արեւելյան ճակատում տասնյակ միլիոնավոր զոհեր տված ռուսական հասարակությանը հայերի դեմ տրամադրելու լավագույն միջոցը ոչ թե հայկական ահաբեկչության խրտվիլակի ստեղծումն է, այլ հիտլերյան Գերմանիայի հետ հայերի համագործակցության մասին հերյուրանքների տարածումը։

Վարդան Գրիգորյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728