Ցմահ ազատազրկման դատապարտված
Արմենակ Մնջոյանի հայտարարությունը
2017 թվականի նոյեմբերից սկսյալ տարբեր լրատվամիջոցներով խայտառակվում է, պարբերաբար հրապարակվում է 15 դատապարտյալների ներման խնդրագրերի մասին, որոնք ներկայացված են ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի «վավերացմանը»: Վերոնշյալ ցուցակում ներկայացված է նաեւ իմ՝ Արմենակ Մնջոյանի անունը, որպես ներման խնդրագիր ներկայացրած ցմահ դատապարտյալի:
Նշվում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության այդ խնդրի շուրջ ունեցած շահագրգռվածության մասին դիտարկել որպես միջնորդ կողմ:
Բացի վերոնշված անճշտություններից, հրապարակումներում առկա են մի շարք շեղումներ: Ամենեւին չցանկանալով ստվեր գցել լրատվամիջոցների տեղեկատվության օբյեկտիվությանը, այնուամենայնիվ, հետագա թյուրիմացություններից զերծ պահելու համար հայտարարում եմ.
1.10.12.1996թ. ՀՅԴ-Դրո գործով ՀՀ գերագույն դատարանի դատավճռից առ այսօր ներման խնդրագիր չեմ ներկայացրել ոչ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանին, ոչ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին եւ ոչ էլ գործող նախագահ Ս. Սարգսյանին:
2.ՀՅԴ -Դրո գործի հարուցումն ու դատավճիռը Ելցինյան վարչախմբի կողմից իջեցված քաղաքական պատվեր էր, որն իրականացվեց ՀՀ բարձրագույն իշխանության ճնշման ներքո: Այն ժամանակ ՀՀ գերագույն դատարանը ուղղորդվում էր արդեն ՀՅԴ-ՀՀՇ բարձրագույն իշխանությունների միջեւ Օսլոյում ընթացող բանակցությունների ընթացքում փոխհամաձայնությունների պարտավորություններով:
3.ՀՅԴ բյուրոյի նախագահ Հրանտ Մարգարյանը «չի դատապարտվել» «Դրոյի» անդամ լինելու, անօրինական զենք կրելու համար:
4.1996թ. առ այսօր ոչ միայն ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը, այլ ՀՅԴ բյուրոն մեկ անգամ շահագրգռվածություն չի ցուցաբերել մեր ազատ արձակման խնդրով:
«Առավոտ»
31.01.2018