Լրահոս
Օրվա լրահոսը

Այն տպավորությունն է, որ հաղթանակ ենք տարել, բայց վախենում ենք այդ հաղթանակից. Արկադի Կարապետյան

Հունվար 31,2018 21:45

Մեզ պարտադրված պատերազմում մենք կարողացանք հաղթել, սակայն այսօր կարծես թե չգիտենք` ինչ անել այդ հաղթանակի հետ: Այն տպավորությունն է, որ հաղթանակ ենք տարել, բայց վախենում ենք այդ հաղթանակից: Aravot.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար, Շուշիի ազատագրման արևելյան (Շոշի) ուղղության ընդհանուր հրամանատար Արկադի Կարապետյանը:

Ըստ նրա` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացում Արցախը պետք է հանդիսանա բանակցային կողմ. «Հիմա լավ է, թե վատ` երկու պետություն ունենք, չնայած ես դրան կողմ չեմ: Գտնում եմ, որ պետք է մեկ միասնական պետություն ունենանք: Բայց, քանի որ իրականությունը սա է, ապա այս պարագայում Արցախն ինքը պետք է լինի բանակցային կողմ»:

Նրա խոսքով ողջ հայությունն, Հայաստանում և Հայաստանից դուրս, պետք է գիտակցի, որ Արցախը իր հայրենիքն էլ է` և պահանջատեր լինի ամեն մի կտոր հողի համար:

«Մեր սերունդը շատ լավ բան է արել. ազատվել է ստրկությունից: Իսկ այսօրվա սերունդը ստրկություն չի տեսել, ավելի ազատ է, սակայն նրանք էլ կարծես մեր արմատներից են կտրվել»,- նկատեց Արկադի Կարապետյանը և շեշտեց, որ պետք է վերադառնալ արմատներին, պայքարել պառակտող երևույթների դեմ և լինել միաբան:

«Պատերազմ երբևէ լինելու է, դա բոլորը գիտեն, և այն, որ այդ պատերազմում մենք վերջնականապես հաղթելու ենք, դա նույնպես գիտեն բոլորը»,- հավաստիացրեց Արկադի Կարապետյանը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Եթե մարդ հակված է ինքն իրեն ստրուկ անվանել և զգալ, դա իր սեփական անխախտ իրավունքն է։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031