Եթե Դավիթ Հարությունյանը կարծում է, թե փաստաբանների նկատմամբ 100 հազար դրամ տուգանքի կարգավորումները «Դատական օրենսգրքից» տեղափոխելով այլ դաշտ, հարցին լուծում է տվել, ապա սխալվում է։ Այս կարծիքին է փաստաբան Լիանա Բալյանը։
«Բոլորս ոտքի կկանգնենք, կդիմենք և բողոքի ցույցերի և օրերով գործադուլ կհայտարարենք ու կբոյկոտենք այդ օրենքը»,- նշում է փաստաբանը։
Այսօր Փաստաբանների պալատում փաստաբանները հայտարարեցին, որ վճռական են տրամադրված պայքարը շարունակելու։
Հիշեցնենք, որ այսօր արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, թե փաստաբանների նկատմամբ տուգանքի կարգավորումները հանվել են «Դատական օրենսգրքից»։ Դրանք կտեղափոխվեն «Դատավարական օրենսգիրք»։ Փաստաբանները սա լուծում չեն համարում։
«Սա կիսամիջոց է, հարցի լուծում չի և անընդունելի մի տարբերակ է։ Փորձում են իմիտացիա ստեղծել, թե բանակցությունները ավարտվել են հաջողությամբ։ Կարծում եմ, այդ կիսամիջոցները նույնիսկ չպետք է քննարկել։ Տարբերակ չկա։ Դա նորմալ չէ, ընդունելի չէ, լուծում չէ։ Ոչ թե նրա համար, որ հեղինակը արդարադատության նախարարն է, այլ որ դա վտանգում է փաստաբանի անկախությունը։ Պետք չէ ամեն անգամ զոռբայություն անել, վարչական ռեսուրսն ու այսպես կոչված պաշտոնական ռեսուրսն օգտագործել փաստաբաններին ճնշելու համար։ Չկա ճնշվող փաստաբանական այսօր, ես ձեզ վստահեցնում եմ»,-ասում է փաստաբան Արսեն Մկրտչյանը։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:
Հայաստանում «փաստաբանները» բախտաւոր են որ դատարանի նկատմամբ իրենց անկարգ վարքագիծի միակ հետեւանքը տուգանք է
այլ – արեւմտեան իսկ – երկիրներուն, ներառեալ ԱՄՆ-ն, փաստաբանը կարող է որ բանտ նստի, նոյն պատճառով
մի հատ պարզապէս «lawyer jailed contempt of court» Կուկըլ ըրէք, եւ կը տեսնէք
ահա մի օրինակ, ուր փաստաբանը բանտ է հասնում, դատական ատեանին ուշ հասնելու կամ չներկայանալու պատճառով՝
https://www.cleveland.com/court-justice/index.ssf/2017/08/attorney_who_represented_tamir.html