Պարույր Սեւակի 5/1 հասցեում գտնվող 434 միլիոն 617 887 դրամ արժողությամբ գույքը, որն այս պահին գտնվում է պետգույքի հաշվեկշռում, կտրամադրվի ազգային անվտանգության ծառայությանը` որպես բնակարաններ վերակառուցելու և ծառայության աշխատակիցներին տրամադրելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Գույքն ունի նաեւ մասնաշենքեր ու հողամաս:
Գույքի ընդունում-հանձնումը պետք է տեղի ունենա մեկ ամսվա ընթացքում:
Որոշման նախագիծը կառավարություն ներկայացրած պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նախագծի անհրաժեշտությունը բացատրում է պետական գույքի արդյունավետ կառավարման, ինչպես նաեւ ազգային անվտանգության ծառայության զինծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:
Համացանցում առկա տեղեկատվության համաձայն, նշյալ` Պարույր Սեւակի 5/1 հասցեում գտնվում է Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ-ը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ