Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ-ն չի առարկում, որ Աբրամյանին բանակից տարկետում տան

Հունվար 31,2018 17:46

Անցյալ տարի ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել Արագադ Սարոյի Աբրամյանին, որը հանդես է գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում։ Ուստի զորակոչային տարիքով պայմանավորված, Արագադ Աբրամյանին բանակ տանելու հարց է առաջացել: Արագադ Աբրամյանը հաշվառված է Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

Կառավարության վաղվա նիստում սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը կառավարությանը կներկայացնի բասկետբոլիստ Աբրամյանին տարկետում՝ մինչեւ 2019 թվականի ամառային զորակոչը տալու հարցը:

Նախագծից տեղեկանում ենք, որ պաշտպանության նախարարությունը` ՊՆ-ն չի առարկում, որ Աբրամյանը չծառայի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031