Լրահոս
Օրվա լրահոսը

«Օֆշոր» բառը հարկային նոր օրենսգրքից հանվել է

Հունվար 31,2018 17:05

«Օֆշո­րային գոտիների» երկրների ցանկը սահմանելիս, այսուհետեւ պաշտոնական փաստաթղթերում չի օգտագործվելու «Օֆշոր» բառը. այն փոխարինվելու է «հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրների» բառերով: Այս մասին նախագիծ է ներկայացրել ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Ֆիննախն իր այդ նախաձեռնությունը պայմանավորում է հարկային օրենսգրքի փոփոխությամբ:

Կառավարության վաղվա նիստում Վարդան Արամյանը նաեւ կհայտնի, որ Եվրամիության կողմից «ոչ խելամիտ» հարկման դրույ­քաչափեր կամ ազատական համա­կարգեր ունեցող երկրներ են սկսել դիտարկվել նաեւ Արեւելյան ամերիկյան Սամոան, Թունիսը, Հարավային Կորեան, Մոնղոլիան, Նամիբիան եւ Տրինիդադն ու Տոբագոն, ուստի անհրաժեշտություն է առաջացել այդ երկրները նույնպես դիտարկել որպես ՀՀ հարկային համակարգի համեմատ «ոչ խելամիտ» հարկման դրույ­քաչափեր կամ ազատական համա­կարգեր ունեցող երկրներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031