Հունվարի 28-ին «Ռոսսելխոզնադզորը» Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում դադարեցրել է Հայաստանից մոտ մեկ տոննա կենդանի խեցգետինների խմբաքանակի ներմուծման ձևակերպումը: Այս մասին ասվում է Ռոսսելխոզնադզորի՝ Մոսկվայի և Տուլայի մարզային վարչության տարածած հաղորդագրության մեջ:
Դրանում նշվում է, որ խմբաքանակն ուղեկցվում էր համապատասխան անասնապահական հավաստագրով՝ թվագրված 25.01.2018: Այնուամենայնիվ, սահմանային անասնապահական վերահսկողությունը պարզել է, որ մթերքի մի մասի մոտ խախտված է փաթեթավորման ամբողջականությունը: Բացի այդ, հավաստագրի վրա նշված մթերքի մշակման ամսաթիվը չի համապատասխանել մշակման այն ամսաթվին, որը նշված է եղել մակնշման պիտակի վրա:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ