«Ինչո՞ւ պետք է ոմանք մեր ազգին, մեր հողն ու ջուրը ծառայեցնեն իրենց, ոչ թե ազգային արժեքներին: Ցավ եմ ապրում, որ դուք այդ կազմի մեջ եք»,-«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալներից Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ գայլ», այսպիսի խոսքերով դիմեց դատավոր Մեսրոպ Մակյանին: «Ֆիզիկական ցավերս ոչինչ են հոգեկան ցավերիս համեմատությամբ»,-ավելացրեց Խանդոյանը:
Ապա գործում առկա գրավոր ապացույցների՝ փաստաթղթերի հրապարակման ժամանակ Խանդոյանը պարբերաբար զրույցի էր բռնվում խմբի մյուս անդամների հետ եւ արժանանում դատավորի նկատողություններին: Ի վերջո, Մեսրոպ Մակյանը, դիմելով նրան, ասաց. «Հասկացանք, որ սուրճ եք խմում…ինչքան չտեսնելու եմ տալիս, այնքան շարունակում եք»:
Ավելի վաղ տեսնելով, որ «ծռերի» համակիրներից մեկը դահլիճի ապակե պատնեշից այս կողմ հեռախոսով լուսանկարվում է Խանդոյանի հետ, դատավորն ասաց. «Ֆոտոսեսիա եք անում՝ ձայն չեմ հանում…ոնց ասում են՝ կենացները քաղցրանում են, հա՞…»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Իսկ ինչի՞ ձայն չեք հանում:
բա էլ ինչի՞ համար եք
դատը վարելու համար է, նա… դա է նրա հիմնական գործը… եւ լաւապէս հասկնալով որ մեղադրեալները… (բառ մը որ երեւի լրագրողը չի սիրում, այս մեղադրեալներին տեւաբար կոչում է իրենց «դիւցազներգական» շինծու ու անհեթեթ տիտղոսով), … ուրեմն դատաւորը լաւապէս ըմբռնելով թէ Սասնա Հանգստափչիկները ամէն ջանք թափում են որպէսզի կանոնաւոր դատավարութիւնը տեղի չունենայ – եւ այդպէսով չբացայայտուի դաժան իրականութիւնը ու իրենք մնան իրենց արուեստական «առասպելի» ոլորտում -, ձայն չի հանում, որպէսզի չիյնայ ծուղակը, դարձեալ բախում տեղի չունենայ իր եւ մեծադրեալների միջեւ, եւ այդպէսով դարձեալ ընդմիջում չլինի, եւ ատեանը անգամ մը եւս չհետաձգուի… յետոյ ալ իրենց «փաստաբանները» կը կանգնին միքրոֆոնների առջեւ եւ գայթակղած շեշտով Պետութեան կը վերագրեն դատավարութեան դիտումնաւոր ձգձգումը… եւ զոհուած հայորդիների սգաւոր հարազատները տեսնում ու լսում են այս ամէնը… բայց անոնք դիւցազներգական տիտղոս չունեն, հետեւաբար լրագրողները հետաքրքրուած չեն անոնցմով…