Լրահոս
Օրվա լրահոսը

Մակրոնը խոստացել է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման օր ավելացնել (Տեսանյութ)

Հունվար 31,2018 15:15

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հետ ամենամյա ճաշկերույթին խոստացել է օրացույցում ընդգրկել «Հայոց ցեղասպանություն հիշատակի օր», ինչպես որ խոստացել էր իր քարոզարշավի ընթացքում:

Ինչպես գրում է Le Figaro-ն, Ֆրանսիայի նախագահը, որը Երևան է ժամանելու հոկտեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հյուրընկալվել էր Անդրե Մանուկյանի մոտ, որը Փարիզի հյուրանոցներից մեկում հավաքել էր հայկական համայնքի մոտ 500 ներկայացուցիչների:

Ընթրիքին ներկա են եղել նաև Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ դը Ֆրանս երկրամասի ղեկավար Վալերի Պեկրեսը, հայկական ծագմամբ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ Պատրիկ Դևեջյանը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, Թուրքիայի խորհրդարանի ծագումով հայ պատգամավոր Կարո Փայլանը, ինչպես նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ:

«Արդարության և ճանաչման պայքարը մեր պայքարն է, մենք այն առաջնորդում ենք հիշողությամբ և հանրապետական օրացույցում Ցեղասպանության հիշատակման օր ավելացնելով», – ասել է Մակրոնը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031