Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի 1-ին կմեկնարկի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը

Հունվար 31,2018 14:15

7 աղմկահարույց կոռուպցիոն դեպքերի ու համապատասխան ոլորտների լուսաբանման պատմությունը կամ պարզապես «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի»: 

Փետրվարի 1-ին կմեկնարկի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» ցուցահանդեսը: Այն սովորական ցուցահանդես չէ, այլ հնարավորություն է դառնալ լրագրողական արկածի մասնակից:

Արդարադատություն, օտարերկրյա ներդրումներ, բանակ, հեռահաղորդակցություն, ընտրություններ, էներգետիկա, օֆշոր. այս ոլորտներում տիրող կոռուպցիայի մասին պատմությունները ներկայացված են հպէկրաններում (touchscreen)

– լրագրողների ու փորձագետների հետ հարցազրույցների,
– երգիծապաստառների, հեռուստահաղորդումների ու ֆիլմերի, հոդվածների միջոցով:

Թեմատիկ ցուցահանդեսից բացի թանգարանն այցելուին առաջարկում է

– ստուգել իր մեդիագրագիտությունը «Մեդիամարտ», «Ցանցառ», «Լիտերատուսի արկածները» խաղերի միջոցով,
– լրագրողի դերում հանդես գալ ձևօրինակման սենյակում։

Ցուցահանդեսը Երևանում կգործի մինչև փետրվարի 18-ը, բացի երկուշաբթի օրերից, ժ.12:00-18:00-ն Սարգիս Մուրադյան պատկերասրահում՝ Իսահակյան 38 հասցեով, իսկ մարտ-ապրիլ ամիսներին կայցելի Գյումրի, Վանաձոր և Գորիս:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել «Լրատուն» մեդիա թանգարանի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանին, հեռ.՝ 077 540399, էլ. հասցե` [email protected]:

 

«Լրատուն» մեդիա թանգարան նախագծի նպատակն է ցույց տալ, թե ինչպես է նոր ժամանակների հայաստանյան մեդիան լուսաբանում նշանակալի իրադարձություններն ու երևույթները։ Այն հանրությանը ներկայանում է շրջիկ ցուցահանդեսների ձևով:

«Լրատուն» նախագծի առաջին՝ «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» խորագրով ցուցահանդեսը տեղի ունեցավ 2013 թ-ին: Սպիտակի երկրաշարժը լուսաբանող լրագրողների աշխատանքին նվիրված ցուցահանդեսը շրջեց Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Մարտունիում, Կապանում՝ գրավելով մոտ 3000 այցելուի ուշադրությունը: Այն նույնպես հասանելի է ներկա ցուցահանդեսի հպէկրաններում:

«Լրատուն» մեդիա թանգարանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի նախագիծն է: Այն հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031