Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է լարել ՀՀ-ՌԴ հարաբերությունները. փորձագետ. «Ա1+»

Հունվար 31,2018 14:04

Վերջերս մեծ աղմուկ բարձրացրած ստորագրահավաքը՝ ուղղված նացիզմի խորհրդանիշների վերացմանը հետխորհրդային երկրներում, որտեղ ներառված է նաև  Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժումը, ադրբեջանամետ փորձագետների աշխատանքի արդյունքն է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

«Ռուսաստանի Դաշնությունը միատարր երկիր չէ և ունի տարբեր խմբավորումներ, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում, եւ նաեւ կա մի խումբ, որն ապրում է խորհրդային միության կարոտախտով: Այդ իսկ պատճառով փորձում են քայլեր ձեռնարկել, որ ավելի շատ երկրներ լինեն Ռուսաստանի անմիջական ղեկավարման տակ: Վերջին 2-3 տարվա ընթացքում փորձ է արվում Ադրբեջանին ներգրավել ԵԱՏՄ շարքերում: Ադրբեջանը, հասկանալով, որ դա բավականին լավ միջոց է Հայաստանին նյարդայնացնելու և իր հարցերը լուծելու համար, սկսել է խաղուպար անել: Որոշ ռուս փորձագետներ հարցի լուծումը տեսնում են այնպես, որ ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է ներգրավվեն ԵԱՏՄ-ի մեջ, և Ռուսաստանը կորոշի, թե Արցախի և այլ հարցեր ինչպես են լուծվելու, այսինքն՝ Ռուսաստանը կկառավարի հայ- ադրբեջանական հարցերը»:

Ըստ Տիգրան Քոչարյանի, Գարեգին Նժդեհի անունը նացիզմի հետ կապելու հիմքում կանգնած են «Իզբորյան« ակումբի մարդիկ՝ Տարաս Շևչենկո, Սերգեյ Մարկով: «Նրանք մարդիկ են, որոնք պրոադրբեջանական ուղղվածություն ունեն, և Ռուսաստանի քաղաքական ու մեդիա դաշտում զբաղված են ադրբեջանական լոբբիով»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031