Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում բարեկեցության աճին նպաստել է բնակչության թվի կրճատումը. ՀԲ

Հունվար 31,2018 13:43

Համաշխարհային բանկը հրապարակել է «Ազգային բարեկեցության մակարդակի փոփոխություն 2018» զեկույցը, որում ուսումնասիրել է 141 երկրների բարեկեցության մակարդակը 1995-2014թթ ընկած ժամանակահատվածում՝ հիմնվելով բնական ռեսուրսների (անտառներ և օգտակար հանածոներ) համախառն ցուցանիշը, մարդկային կապիտալը (քաղաքացիների եկամուտները կյանքի ընթացքում), նյութական կապիտալը (շինարարություն, ենթակառուցվածքներ և այլն) և մաքուր արտասահմանյան ակտիվները:

Զեկույցում նշվում է, որ վերջին երկու տասնամյակներին աշխարհում նկատվում է բարեկեցության զգալի աճ, սակայն ավելի քան 2 տասնյակ երկրներում տարբեր եկամուտներ ունեցող խմբերի մոտ մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշը նվազել է կամ գրեթե չի փոխվել: Մասնավորապես, բարեկեցությունն աշխարհում աճել է մոտ 66 տոկոսով: Միաժամանակ, անհավասարության մակարդակը մնացել է բարձր. այսպես, եկամուտների բարձր մակարդակ ունեցող ՏՀԶԿ երկրներում բարեկեցության ցուցանիշը 52 անգամ գերազանցում է նույն ցուցանիշը եկամուտների ցածր մակարդակ ունեցող երկրներում:

Զեկույցից հետևում է, որ մարդկային կապիտալն ամենաէական բաղադրիչն է բարեկեցության մեջ, այն դեպքում երբ եկամուտի ցածր մակարդակ ունեցող երկրներում բնական ռեսուրսները կազմում են այդ ցուցիչի գրեթե կեսը:

Հայաստանի համախառն բարեկեցությունը Համաշխարհային բանկը գնահատել է 52.9 հազ դոլար (բնակչության մեկ շնչի հաշվարկով), ընդ որում, դրանից 15.4-ը բաժին է ընկնում նյութական կապիտալին, 12.7-ը բնական, 27.3-ը՝ մարդկային:

Նշվում է, որ նախկին ԱՊՀ երկրներում, այդ թվում Հայաստանում, նկատվել է բնակչության մեկ շնչի հաշվարկով բարեկեցության աճ, որը պայմանավորված է բնակչության թվի նվազմամբ:

«Մարդկային կապիտալի ձևավորման և աճի հաշվին ամբողջ աշխարհում երկրները կարող են հասնել բարեկեցության ավելի բարձր մակարդակի և ավելի վստահ տնտեսական աճի,- ասել է Համաշխարհային բանկի խմբի նախագահ Չիմ Յոն Քիմը:- Եթե հաշվի չառնենք մարդկային կապիտալի դերը՝ որպես բարեկեցության կարևորագույն բաղադրիչ, ապա չի կարող լինել ազգի կայուն և շարունակական զարգացում»:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031