Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը կարևորել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի արագ ներդրումը

Հունվար 31,2018 13:35

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը քննարկվել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի ներդրման ընթացքը:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ առաջին փուլի իրականացումը նախատեսվում է 2018 թվականին. աշխատանքները սկսվելու են մարտի վերջին: Առաջին փուլի շրջանակում նախատեսվում է 36 հրթիռային արձակիչ կայանների տեղադրման վայրերի որոշում, 36 հրթիռային արձակիչ կայանների ձեռքբերում ու տեղափոխում, ինչպես նաև այլ աշխատանքների իրականացում:

Արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարների խոսքով՝ ծախսերի գնահատումը ցույց է տվել, որ համակարգը ծախսարդյունավետ է, և համատեղ քննարկումների արդյունքում այժմ դիտարկվում է ապահովագրական համակարգի ներդրման միջոցով կայանների հաստատուն ծախսերի ապահովման հնարավորությունը:

Վարչապետը կարևորել է հակակարկտային պաշտպանության հրթիռային համակարգի արագ ներդրումը՝ հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտում կարկտահարության հետևանքով առաջացող ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությունը և ծախսարդյունավետությունը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին՝ ընթացք տալ ծրագրին, այս տարի փորձնական իրականացնել շահառու համայնքներում, ինչպես նաև սեղմ ժամկետում ներկայացնել ապահովագրական համակարգի ներդրման սխեմա:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031