Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահսկիչ պալատը 1 500000 դրամ արժեքով ներկառուցված խոհանոց կգնի. «Փաստ»

Հունվար 31,2018 13:18

ՀՀ ֆինանսների նախարարության ՀՀ պետական գնումների համակարգում Վերահսկիչ պալատը ներկայացրել է 2018 թ. գնումների պլանը, որտեղ գնման մեկ անձից (ՄԱ) կատարվող ընթացակարգով պատրաստվում է երկու ջահ գնել։ Ջահերից մեկի արժեքը 150000 ՀՀ դրամ է, երկրորդինը՝ 100 000 ՀՀ դրամ։ Բացի այդ՝ 35 հազար դրամ արժողությամբ 7 լվացարաններ կգնեն, որոնց ընդհանուր արժեքը կկազմի 245 հազար դրամ։

Գնանշման հարցում (ԳՀ) ընթացակարգով պետական կառույցը ղեկավարի 2 սեղան կգնի։ Առաջինի արժեքը 600000 դրամ է, երկրորդինը՝ 300 000 դրամ։

Նախատեսվում է նաև 100 հազար դրամով 10 հատ ղեկավարի բազկաթոռ գնել, որոնք ձեռք բերելու համար բյուջեից 1000 000 ՀՀ դրամ կծախսվի։

Ղեկավարի բազկաթոռների շարքն այսքանով չի ավարտվում։ 80000 դրամով կգնեն ևս 6-ը՝ հատկացնելով 480 000 ՀՀ դրամ։ Բացի այդ՝ 26 830 դրամ արժողությամբ 47 հատ մետաղյա աթոռներ կգնեն, որոնց ձեռքբերման համար 1 261000 ՀՀ դրամ է հատկացվել։

Գնումների պլանում են նաև 18 աթոռներն ու բազկաթոռները, որոնցից յուրաքանչյուրը 65000 դրամ է։ 18-ը ձեռք բերելու համար նախատեսվում է 1170000 ՀՀ դրամ։

Վերահսկիչ պալատը 1 500000 դրամ արժեքով ներկառուցված խոհանոց կգնի։

Նախատեսվում է նաև զանազան կահույք գնել։ Գնումների պլանում հստակեցված չէ, թե ինչ է ենթադրում «զանազան կահույքը», բայց այն ձեռք բերելու համար կլորիկ գումար է նախատեսվել՝ 430000 ՀՀ դրամ։

Իսկ խորհրդակցությունների սենյակի կահույք գնելու համար կծախսվի 850 հազար դրամ։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031