Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Սկակով. «Պետք է հիշել, որ բոլոր պատժամիջոցները, որոնք արվում են ՌԴ-ի հանդեպ, անմիջականորեն վերաբերում են նաեւ Հայաստանին». «Ժողովուրդ»

Հունվար 31,2018 13:10

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում հրապարակել է «կրեմլյան ցանկ», որում ընդգրկված են ռուսաստանցի 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ եւ պետական ընկերությունների ղեկավարներ։ Ամենայն հավանականությամբ, հենց այս մարդկանց վրա կտարածվեն ԱՄՆ պատժամիջոցները։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը, անդրադառնալով կատարվածին, տեսակետ է հայտնել, թե ՌԴ-ի՝ Չինաստանի հետ հարաբերությունների մերձեցումը կարող է փոխհատուցել ամերիկյան պատժամիջոցներից սպասվող վնասները։ Նա նաեւ ասել է, թե ամերիկյան պատժամիջոցները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, քանի որ տնտեսապես ՀՀ-ն եւ ՌԴ-ն կապված են, եւ բացի այդ՝ ՀՀ-ն հանդիսանում է ԵԱՏՄ անդամ։

– Պատժամիջոցների ցանկում հանդիպեցինք պետական պաշտոնյաների, այդ թվում՝ Սերգեյ Լավրովին։ Ամերիկացիներն այս հնարավոր պատժամիջոցների արդյունքում արդյո՞ք կփորձեն արգելել ՌԴ ԱԳ նախարարի մուտքն իրենց երկիր։

-Դե, ես չեմ կարծում, թե խոսքն այն մասին է, թե, օրինակ, Լավրովին չեն թողնի մուտք գործել ԱՄՆ, դա արդեն ծիծաղելի հանգամանք կլինի։ Այստեղ կարող են այլ հարցեր լինել, օրինակ՝ եթե նրանք ունեն հաշիվներ ամերիկյան բանկերում։

– Այդ ցանկում ընդգրկված են նաեւ ռուսաստանաբնակ հայ գործարարներ։ Այդ պատժամիջոցները կարո՞ղ են ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի վրա։

– Պետք է հիշել, որ բոլոր պատժամիջոցները, որոնք արվում են ՌԴ-ի հանդեպ, անմիջականորեն վերաբերում են նաեւ Հայաստանին։ Դրա պատճառը երկու երկրների տնտեսությունների միջեւ կապն ու փոխկապակցված լինելն է։ Բնականաբար, դրանք կանդրադառնան Հայաստանի վրա։ Այստեղ խնդիրն ամենեւին էլ այն չէ, որ ցանկում առկա են նաեւ հայ գործարարներ։ Ամեն դեպքում էլ այդ պատժամիջոցները Հայաստանի հետ կապված էին լինելու։ Օրինակ՝ այդ պատժամիջոցները կարող են դժվարեցնել ֆինանսական փոխհարաբերությունները, այդ թվում նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում կամ առեւտրային պայմանագրերի դեպքում։ Ներկայումս լրիվ անհնար են դառնում նաեւ հնարավոր պայմանագրերը ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ։ Սակայն Արեւմուտքում չեն հասկանում, որ այս դեպքում ՌԴ-ն ավելի շատ այժմ ուղղված կլինի դեպի Չինաստան, ինչն այնքան էլ նրանց հետաքրքրությունների շրջանակում չէ:

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031