Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Հայաստանի առաջնությունում Արթուր Ալեքսանյանի համար բացառություն արվել

Հունվար 31,2018 13:06

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի առաջնությանը այս անգամ մասնակցեցին մեր բոլոր առաջատար ըմբիշները՝ բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից:

Մի կողմից վաղուց ներհանրապետական առաջնությունն այդքան ներկայացուցչական կազմ չէր ունեցել, մյուս կողմից հետաքրքիր էր, թե «Ճերմակ Արջի» համար ինչու բացառություն արվեց:

Այս մասին Aravot.am-ը առաջնության ընթացքում զրուցեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ: «Մեր մոտ ընդունված կարգ կա, որ աշխարհի ու Եվրոպայի բոլոր մեդալակիրներին Հայաստանի առաջնությանը մասնակցելու կամ չմասնակցելու հնարավորություն է տրվում: Բայց քանի որ ըմբշամարտում կանոնները եւ քաշային կարգերը փոխվել են, դրա համար բոլորն էլ մասնակցում են: Քանի որ մենք ամեն քաշային կարգում չունենք հինգ-վեց-յոթ լիդեր ըմբիշներ, փորձում ենք եղածը պահպանել եւ դրան ավելացնել, այլ ոչ թե կորցնել: Իսկ ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանին, նա իր քաշային կարգում, կարելի է ասել, Հայաստանում չունի մրցակից, որը նրան արժանի դիմադրություն ցույց կտար: Այնպես որ, Հայաստանի առաջնությունում մեկնարկելն իմաստ չունի: Սա ցավալի փաստ եւ իրականություն է», – ասաց Լեւոն Ջուլֆալակյանը:

Հիշեցնենք, որ մասնագետին մտահոգում է տարեցտարի Հայաստանի առաջնությունների մասնակիցների թվաքանակի եւ որակական տվյալների նվազումը, որի պատճառներից մեկը նա համարում է տեղերում մարզիչների անբավարար աշխատանքը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031