Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շրջանառվում են կարծիքներ, համաձայն որոնց նախագծում տեղ գտած այս փոփոխությունն անձերի համար է. «Փաստ»

Հունվար 31,2018 12:57

Մինչ ՀՀ արդարադատության նախարարությունը կներկայացներ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ավելի վաղ քաղաքագիտական դաշտում չէր բացառվում արդեն նախագծում ամրագրված առաջին փոխվարչապետի պաշտոն ստեղծելու հնարավորությունը։

«Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածը սահմանում է. կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետերից եւ նախարարներից։

Առաջին փոխվարչապետի պաշտոնի անհրաժեշտության շուրջ դիտարկումները միանշանակ չեն։ Կա կարծիք, որ այն հստակ Սահմանադրության պահանջն է։ Բացի այդ՝ շրջանառվում են կարծիքներ, համաձայն որոնց նախագծում տեղ գտած այս փոփոխությունն անձերի համար է։ Ավելի հստակ՝ ապրիլին ընդառաջ գործող վարչապետի համար ստեղծվել է փոխվարչապետի պաշտոնը, քանի որ ապրիլից հետո վարչապետի պաշտոնում կլինի գործող նախագահ Սերժ Սարգսյանը։

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ օրենքի նախագծում տեղ գտած դրույթն ավելի շատ քաղաքական նպատակ ունի։

«Առաջին փոխվարչապետի պաշտոնը ստեղծված է Կարեն Կարապետյանի համար։ Կարծում եմ՝ երկու ամիս անց, եթե քաղաքական ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ չլինեն, Կարեն Կարապետյանը առաջին փոխվարչապետ կնշանակվի։ Օրենքի ընդհանուր նախագիծը եւս քաղաքական նպատակ է հետապնդում։ Եթե նայենք ընդհանուր օրենքը, ապա այն ավելի շատ համապատասխանեցված է Սերժ Սարգսյանի պահանջներին»,- «Փաստ»-ի հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ օրենքի նախագծում այլ սահմանափակումներ էլ կան։

«Քանի որ Սերժ Սարգսյանը պլանավորում է վարչապետ դառնալ, օրինակ է նաև նախագծում առկա Կառավարության նիստերի դռնփակ լինելու պահանջը»,- նկատեց քաղաքագետը։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031