ԱԳՆ ղեկավար կազմի հետ երեկվա հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոսել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու մասին։
Ամեն դեպքում Հայաստանում շարունակելու է տեղակայված մնալ ռուսական ռազմաբազան, եւ ՀՀ-ն ու ՌԴ-ն համարվելու են ռազմավարական գործընկերներ։ Հայաստանը շարունակելու է մնալ ՀԱՊԿ անդամ։ Հայաստանը տնտեսական հարաբերությունների առումով եւս «պրոռուսական» ծիրում է՝ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ։ Այնպես որ, դեռ երկար ժամանակ Հայաստանը հազիվ թե փորձի փոխել իր հիմնական քաղաքական ուղղվածությունը։
Մյուս կողմից՝ նախորդ տարվա նոյեմբերին Հայաստանը համապարփակ եւ ընդլայնված համագործակցության փաստաթուղթ է ստորագրել ԵՄ-ի հետ։ Բայց դա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ էր, որի ստորագրմամբ իշխանությունները տարբեր ծրագրերի անվան տակ ֆինանսական օժանդակության հույս ունեն։ Եվ հետո՝ ԵՄ-ի հետ համաձայնագրի առկայությունը չի խոչընդոտի հայ-ռուսական հարաբերություններին։
Այնպես որ, հազիվ թե այդ փաստաթղթում կոնցեպտուալ, լուրջ փոփոխություններ արվեն, հազիվ թե վերանայվեն Հայաստանի՝ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում