Այսօր`հունվարի 30-ին, ժամը 15-ի սահմաններում Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի անտառում, իր ընտանիքի համար վառելափայտ պատրաստելիս, ծառի տակ ընկնելու հետեւանքով, մահացել է Ոսկեպարի 27-ամյա բնակիչ:
Նա ամուսնացած չէր: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ երիտասարդի դին ժամը 20-ի սահմաններում տեղափոխել են Նոյեմբերյանի ԲԿ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ