ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեկից ավելի գործատուների մոտ աշխատող քաղաքացիներից գանձվող 1000 դրամների վերադարձի գործընթացը մի մեծ բյուրոկրատական քաշքշուկ է. մարդիկ պիտի բոլոր աշխատավայրերից տեղեկանք տանեն ՊԵԿ, որից հետո ՊԵԿ-ը տեղեկանք տա, դա տանեն հիմնադրամ: Վարչապետին առաջարկեցի պարզեցնել այս ընթացակարգը»: