Արցախի հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հունվարի 30-ին հանդիպել է ՊԲ-ի զորամասերից մեկում իրենց զինվորական ծառայությունը ‹‹Ես եմ›› ծրագրի շրջանակում նոր-նոր մեկնարկած նորակոչիկներին: Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել վերջիններիս զինված ուժերի շարքերը գիտակցված ընտրությամբ համալրելու համար, և վստահեցրել, որ բանակի հրամանատարությունը կանի հնարավոր ամեն ինչ, մասնավորապես ‹‹Ես եմ›› ծրագրի համաձայն բանակ զորակոչված զինծառայողների համար, ծառայողական ու սոցիալական բարձրակարգ պայմաններ ապահովելու համար:
Արցախի Հանրապետության
Պաշտպանության Նախարարություն