Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանաձոր» ՔԿՀ-ի «զոն նայողին» էտապավորել են «Նուբարաշեն» ՔԿՀ

Հունվար 30,2018 21:18

Մեր տեղեկություններով՝ այսօր կեսօրին հատուկ ընթացակարգով էտապավորել են «Վանաձոր» ՔԿՀ-ի «զոն նայող» Թամազ Ֆերոյանին: Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում բարձիթողի վիճակ էր: Որոշ դատապարտյալներ իրենց արտոնյալ էին զգում, ու մասնավորապես՝ նրանց խցերի դռները չէին փակվում, քանի որ նրանք «բարիդրացիական հարաբերություններ» ունեին վարչակազմի հետ:

Գլխավոր դատախազության հոկտեմբերի 10-ի հաղորդագրության համաձայն՝ 2017 թվականի ընթացքում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետը, օպերատիվ բաժնի պետը և այլ ծառայողներ, դատապարտյալներից պարբերաբար պահանջել և որպես կաշառք ստացել էին տարբեր չափերի գումարներ:

Հատուկ քննչական ծառայության հոկտեմբերի 11-ի հաղորդագրության համաձայն՝ «Դրա դիմաց դատապարտյալներին տրվել են տարբեր խցեր անարգել ելումուտ կատարելու, թղթախաղով զբաղվելու, թմրանյութ օգտագործելու, քրեակատարողական հիմնարկ արգելված իրեր մտցնելու և այլ անօրինական գործողություններ կատարելու արտոնություններ»:

Քրեական գործով կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել էին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանը, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանը, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանն ու Էդվարդ Քառյանը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ մասնավորապես Ֆերոյանն էր նրանց կաշառք տվել խցերի դռները բաց թողնելու համար:

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031