2017 թվականի Օգոստոսի 12-ին Պռոշյան համայնքում ծառի տակ հայտնաբերված երեխան շուտով կտեղափոխվի նոր ընտանիք: Փետրվարի 12-ին դատարանը որդեգրման հաստատման կամ մերժման վերաբերյալ որոշում կընդունի: Երեխային որդեգրող ցանկացող կինը Կոտայքի մարզից է, մանկավարժ, ունի մեկ որդի, մեկ դուստր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ոստիկանությանը հայտնել են, որ Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին երեխա կա:
Երեխան տեղափոխվել էր Նորքի մանկատուն:
Հիշեցնենք նաեւ, որ նախօրեին քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ գտել են երեխայի կենսաբանական մորը, նրան մեղադրանք է առաջադրվել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ