Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հունվարի 31-ից փետրվարի 3-ը կլինի Փարիզում: Մարգարիտ Եսայանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Բյուրոյի նիստին:
Հայաստանը ՖԽՎ բյուրոյի անդամ երկիր չէ: Սակայն, հիշեցնենք, որ այս տարի Երեւանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովը: Մարգարիտ Եսայանն իր ելույթում կներկայացնի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Ն.Գ.