Ծաղկաձորում այսօր մեկնարկել է լեռնադահուկային սպորտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Հատուկ եւ հսկա ոլորավայրէջքում, ընդհանուր առմամբ պայքարում է 45 մարզիկ:
Առաջնությանը մասնակցում է նաեւ Աշոտ Կարապետյանը: Նրա համար այս մեկնարկը Փհենչհանում կայանալիք 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստության փուլ է:
Միաժամանակ անցկացվում է նաեւ պարալեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում է հաշմանդամություն ունեցող 10 մարզիկ:
Լեռնադահուկային սպորտի Հայաստանի առաջնությունը կավարտվի փետրվարի 2-ին, որից երկու օր հետո Աշոտ Կարապետյանը հայկական պատվիրակության կազմում կմեկնի Ձմեռային օլիմպիական խաղեր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ