ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Երևան Լուսինյանց 2/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները: Բացի այդ՝ փաթեթավորված արտադրանքը (լավաշ) չի ունեցել համապատասխանության հայտարարագիր:
Ա/Ձ Էմմա Սիմոնյանի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, խախտումների վերացման համար տրվել է ժամկետ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն