aliq.ge. Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում առաստաղի փլուզման հետևանքով 13 մարդ է վնասվել: Նրանք տեղափոխվել են 4 տարբեր բուժհաստատություններ: Հիվանդանոցներից մեկում է գտնվում Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն: Նախարարը արդեն հանդիպել է 4 տուժածներին:
«Ի ուրախություն մեզ` նրանց վիճակը ծանր չէ: Տուժածները որոշ ժամանակ կմնան բժիշկների հսկողության տակ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է նախարարը:
Սերգեենկոն հավելել է, որ պատրաստվում է այցելել նաև մնացած տուժածներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թբիլիսիի մետրոպոլիտենի «Վարկեթիլի» կայարանում փլուզվել էր առաստաղը։