Aravot.am-ը ՀՀ Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեց` արդեն կայացե՞լ է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը ԳԱԱ ղեկավարության հետ:
«Ոչ, դեռ չի կայացել հանդիպումը, եւ հետո ղեկավարության հետ չէ այդ հանդիպումը, այլ ակադեմիայի»,-պատասխանեց ԳԱԱ նախագահը:
Հարցրինք` ինչ հարցերի շուրջ են խոսելու, ինքը ունի՞ կոնկրետ հարցեր, որոնք կցանկանա հնչեցնել այդ հանդիպման ժամանակ: « Ես ոչինչ չգիտեմ, թե ինչ թեմայով կլինի, դա իր ցանկությունն է, ինքը կասի ամեն ինչ»,- պատասխանեց Ռադիկ Մարտիրոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ