«Նոր տարին Երևանում 2018» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանը կազմակերպել էր բազմատեսակ ու բազմաժանր միջոցառումների շարք: Ըստ այդմ, ակտիվ ժամանցի ու մասնավորապես գեղասահքի սիրահարների համար ամենօրյա ժամանակացույցով գործել են նաև երևանյան սահադաշտերը: Վերոնշյալ՝ «Նոր տարին Երևանում 2018» ծրագրի օրերին Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցի, Կարապի լճի, «Երազ» այգու և Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սահադաշտերն ունեցել են շուրջ 42000 այցելու:
Նշենք նաև, որ սահադաշտերը կգործեն մինչև ձմեռային տարեշրջանի ավարտը:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն