Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես կարող է «Կորնետ» ՀՏՀՀ-ի ձեռքբերումը փոխել ԼՂ-ում ուժերի հավասարակշռությունը. Regnum

Հունվար 30,2018 14:20

Հունվարի 28-ին Հայաստանը նշեց Բանակի օրը: Ընդհանուր առմամբ տոնակատարությունը մեծ մասշտաբներով չառանձնացավ, սակայն Գյումրիում տեղի ունեցած ոչ մեծ ռազմական ցուցադրության ժամանակ ներկայացվեց ռուսական արտադրության ժամանակակից «Կորնետ» հակատանկային հրթիռային համալիրը (ՀՏՀՀ): Այս ՀՏՀՀ-ն գնելու մասին խոսակցություններն ավելի վաղ էին տարածվել, սակայն բացահայտ կերպով այն ցուցադրվում էր առաջին անգամ: Regnum-ը փորձել է պարզել՝ ինչպես կարող է այդ զենքի առկայությունն ազդել ղարաբաղյան հակամարտության մեջ ուժերի հավասարակշռության վրա:

«Կորնետ» ՀՏՀՀ-ն ձեռք բերելու մասին առաջին տեղեկությունները հայտնվեցին 2013թ. (50 մեկնարկային սարք և 200 հրթիռ), սակայն դրանք պաշտոնապես չէին հաստատվել: 2016թ. փետրվարին  հրապարակվեց սպառազինությունների ցանկը, որը Հայաստանը պետք է Ռուսաստանից գներ 200 մլն դոլար արտոնյալ վարկի շրջանակում: Այդ ցուցակում նշված էր ավելի հին «Կոնկուրս-Մ» ՀՏՀՀ-ն, մինչդեռ «Կորնետը» չկար: Սակայն ավելի ուշ բազմիցս հայտարարություններ հնչեցին, որ ցուցակը մասնակի վերանայման է ենթարկվել:

Վերջին տարիներին Ադրբեջանը ձեռք է բերել բավականին մեծ թվով ժամանակակից ռուսական զրահատեխնիկա, այդ թվում 100 T-90C տանկեր և գրեթե նույնքան ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա: Եթե վերջինները միանգամայն հաջող հնարավոր է խոցել անգամ հնացած խորհրդային «Ֆագոտ», «Կոնկուրս» և «Մետիս» ՀՏՀՀ-ների օգնությամբ, ապա T-90C-ի զրահը հնարավոր է խոցել միայն կողքից կամ հետևից: Այս առումով «Կորնետների» ձեռքբերումը անհրաժեշտություն էր դարձել դեռ մի քանի տարի առաջ: Հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանը դրանք դեռ վաղուց էր ձեռք բերել իսրայելական Spike ՀՏՀՀ-ի հետ, որն իրեն հիանալի կերպով դրսևորեց ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական Տ-72 տանկերի դեմ:

Այժմ կարելի է ասել, որ ԼՂՀ պաշտպանության բանակը և Հայաստանի ԶՈՒ-ն լրացրել են այդ բացը, և հակատանկային պաշտպանությունը պատշաճ մակարդակի է բարձրացել: Դա, իր հերթին, էլ ավելի կնվազեցնի տանկերի դերը հիպոթետիկ պատերազմում՝ դրանք դարձնելով բավականին պարզ թիրախ հարձակման դեպքում օգտագործվելու ժամանակ (հատկապես հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը): Ըստ ամենայնի՝ հնարավոր հակամարտության դեպքում դրանց կիրառումը արդեն գրեթե անհնար կլինի երկու կողմերի համար էլ: Բնականաբար, դա կնվազեցնի հաջող հարձակման շանսերը, նշանակում է՝ նաև իրական լայնածավալ պատերազմի հավանականությունը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031