2017թ. նոյեմբերին 5-ին կայացան Իջեւանի տարածաշրջանի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններ: 4 թեկնածուներից հաղթեց ՀՀԿ անդամ, գործարար Կարեն Ղալթախչյանը: Երեկ`հունվարի 29-ին Մոսկվայից մեզ զանգահարեց Աչաջուր համայնքի նախկին ղեկավար Կամո Ղալթախչյանը, որը հայտնեց, թե ինքն առաջիկայում հայրենի գյուղ է վերադառնալու:
2017թ. հունվարի 1-ի դրությամբ 4463 բնակիչ ունեցած Աչաջուր համայնքի ղեկավարի 2017թ. նոյեմբերի 5-ի ընտրություններից գրեթե 3 ամիս է անցել, սակայն Տավուշի մարզպետարանի կայքում որպես Աչաջուր համայնքի ղեկավար նշված է 2013-2017թթ. այդ համայնքը ղեկավարած Կամո Ղալթախչյանը, տեղադրված են նրա լուսանկարը եւ կենսագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ